shantnews.am ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է հիմնարար փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Եթե իրանցիները կատարեն այս գործարքը, այն հիմնարար կերպով կփոխի Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում։ Այն կավարտի պատերազմը, այն Մերձավոր Արևելքն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար։
Այն կնշանակի բարգավաճում և էներգակիրների գների իջեցում ամերիկյան ժողովրդի համար», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։