նիկոլ ուղերձ

Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի վարչապետը ողջունել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի ձեռքբերումը։

«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», – X-ում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Թեհրանը շրջանակային համաձայնագիր են ձեռք բերել, որը կդադարեցնի Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները, կվերաբացի Հորմուզի նեղուցը և կվերացնի իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը։ Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն