jhigmtyesltuarwnmex1xuzwxiz1sd1c3f3rip2d

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և փոխել պատգամավորների երդման տեքստը։ Այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։

«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը»,-նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ երդման նոր տեքստում անդրադարձ կլինի նաև հայ ժողովրդի համար կարևոր արժեքներին։

«Մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը, որը ես քիչ անց կտեղադրեմ, նաև կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ»,-ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն