h4akkeuyuvkljzrhoyzibjlxfkg2eh9l5tnj1hpk

ԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնություն | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ գաղափարին եկել են քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բնակավայրեր այցելելուց հետո։

«Այս քարոզարշավի ընթացքում այցելելով բազմաթիվ բնակավայրեր՝ այդ մտքին ենք եկել ես և իմ գործընկերները։ Բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի նվազագույնը 1։2 մետր չափով Հայաստանի Հանրապետության դրոշ»,- նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի օրակարգ և կքվեարկվի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն