d0s7dbnrplwvktkz

Հորմուզի նեղուցը լիովին կբացվի հունիսի 19-ին․ Թրամփ | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն ամբողջությամբ ստորագրված է, իսկ Հորմուզի նեղուցն արդեն մասնակիորեն բաց է նավագնացության համար և լիովին կբացվի հունիսի 19-ին։

Ելույթ ունենալով Ժնևում՝ G7-ի գագաթնաժողովի ճանապարհին, նա հայտնել է, որ տարածաշրջանում արդեն իսկ աշխատանքներ են տարվում հնարավոր ականային սպառնալիքների վերացման ուղղությամբ։

Ըստ Թրամփի՝ նավերը սկսում են աստիճանաբար դուրս գալ նեղուցով, իսկ իրավիճակը «գտնվում է վերահսկողության տակ»։ Նա հավելել է, որ ծովային երթուղու լիակատար բացումն ակնկալվում է ուրբաթ օրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն