l-54x35wh-719x419z-1-0938

Թրամփը կարող է հրապարակել ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մինչև ուրբաթ․ Վենս | 1lurer.am

1lurer.am Դոնալդ Թրամփը կարող է մինչև ուրբաթ հրապարակել Իրանի հետ պատերազմը դադարեցնելու նախնական համաձայնագիրը։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ համաձայնագիրն արդեն ստորագրված է։

Վենսն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը որակել է որպես «մոտ մեկուկես էջ ծավալի» և «շատ ընդհանուր» փաստաթուղթ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես սկսել են բացահայտել գործարքի որոշ մանրամասներ՝ ասելով, որ Հորմուզի նեղուցը կվերաբացվի ուրբաթ՝ նույն օրը, երբ պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի Ժնևում։

Սա տեղի է ունենում Թրամփի՝ Ֆրանսիայում կայանալիք G7 գագաթնաժողովի մասնակցության ֆոնին, որտեղ երեքշաբթի Իրանին նվիրված հատուկ նիստ է անցկացվելու Եգիպտոսի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների հետ։

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ Թրամփն ասել է. «Շատ ուրախ եմ հայտարարելու, որ համաձայնագիրը ստորագրված է, գործարքն ամբողջությամբ կնքված է»` նկատի ունենալով նախնական համաձայնագիրը։

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ստորագրել են Թրամփը, Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Պաշտոնյաների խոսքով՝ նախատեսվում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները սկսել այս շաբաթ, և պատժամիջոցների ցանկացած մեղմացում կամ ակտիվների ազատում կախված կլինի Իրանի կողմից համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն