723c854c-fe49-4bf0-b8a2-8fa0cddb1396_w1023_r1

Իրանի ԿԲ նախագահը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու բանկային հարաբերությունները | azatutyun.am

azatutyun.am Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու «Իրանի և Ռուսաստանի միջև դրամավարկային և բանկային հարաբերությունները», հաղորդում է Իրանի կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։

Fars-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում պատվիրակությունը կկենտրոնանա «դրամական փոխանակումը հեշտացնելու», երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցությունը խթանելու և տնտեսական փոխանակումների ընդհանուր ծավալը մեծացնելու նոր մեխանիզմներ մշակելու վրա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն