IMG_4484

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում բարձրացել է 46 սմ-ով | armenpress.am

armenpress.am 2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հունիսի 16-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 991 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն