2e80ddad-b19c-4169-9f1b-70ff7ee049da_w1023_r1-1

Պուտինը Պետդումայի ընտրություններ է նշանակել սեպտեմբերի 20-ին | azatutyun.am

azatutyun.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։

Մայիսի 27-ին Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան զգուշացրել էր, թե 2026թ. Պետդումայի ընտրությունները լինելու են ամենաբարդ ընտրական արշավը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական խնդիրը առաջիկա ընտրությունները երկրի կայունության և հզորացման գործոն դարձնելն է լինելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն