s1tzfonknbvq4bk7zecssfpwt449ekfqtw7oixfk

Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը | armenpress.am

armenpress.am Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի սահմանադրության մեջ փոփոխության, որով վարչապետի լիազորությունները սահմանափակվում են մինչև երկու քառամյա ժամկետով: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Հունիսի 15-ին կայացած քվեարկության ժամանակ նախաձեռնությանն աջակցել է խորհրդարանի 134 պատգամավոր, 50-ը դեմ է արտահայտվել, 6-ը ձեռնպահ է մնացել:

Սահմանված կարգը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր 1990 թվականից ի վեր զբաղեցրել են կառավարության ղեկավարի պաշտոնը: Սա նշանակում է, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը չի կարողանա վերադառնալ այդ պաշտոնին, քանի որ նա այն զբաղեցրել է հինգ ժամկետ շարունակ:

Սահմանադրական փոփոխությունների միջոցով վարչապետի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը Պետեր Մադյարի նախընտրական խոստումներից մեկն էր։ Մադյարը Հունգարիայի վարչապետ դարձավ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քաղաքական գործիչն ասել է, որ դա կօգնի կանխել մեկ ձեռքում չափազանց մեծ իշխանության կենտրոնացումը:

Հունգարիայի խորհրդարանում փոփոխությանը կողմ է քվեարկել Մադյարի «Տիսա» կուսակցությունը, դեմ՝ Օրբանի «Ֆիդես» կուսակցությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն