9vrvr1dtvp3i9wzy062ozvmrwwea1fidhwwi6oz3

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր չէ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան․ Ռուբինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ընտրակաշառք բաժանելու հանգամանքով՝ ընտրական գործընթացում  ի սկզբանե պետք է չեղյալ  հայտարարվեին «Ուժեղ Հայաստանը»-ի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան»-ի գրանցումները։

Ռուբեն Ռուբինյանը նման համոզմունք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, Ռուբինյանը պատասխանեց․

«Ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են և մենք ձևավորելու ենք Կառավարություն»,-ընդգծեց նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որը կունենա 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը, որը կունենա 12 մանդատ։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ամբողջ հնթացքում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի, «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրա մասին վկայող ձայնագրություններ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն