hetq.am Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Շվեյցարիայում կմասնակցեն երկու երկրների միջև հակամարտության ավարտի մասին հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Այդ մասին իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին։
Հունիսի 15-ի գիշերը երկու երկրները հաստատել էին հուշագրի շուրջ աշխատանքների ավարտը, որը պետք է ստորագրվի հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Ինչպես նշում է իրանական կողմը, այն ենթադրում է բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների ավարտ։
«Ամերիկյան կողմից կլինի Վենսը, իրանականից՝ Ղալիբաֆը»,- հայտարարել էր իրանցի դիվանագետը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ երկու երկրները նախաստորագրել են հուշագիրը։