zelenski-1

Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու՝ Կրեմելի առաջարկը։ Նա նաև նշել է այն երկրները, որտեղ կարող են բանակցություններ տեղի ունենալ, հաղորդում է ՌԲԿ Ուկրաիան։

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան «չի խաղում այդ խաղերը»։ Նա շեշտել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ չեզոք երկրում։ Ըստ Զելենսկիի՝ դա կարող է լինել Շվեյցարիան, Թուրքիան կամ Մերձավոր Արևելքի որևէ երկիր, միաժամանակ, հավելել է, որ «Պուտինը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի»։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հնարավոր ամսաթվի մասին հարցին Զելենսկին պատասխանել է, որ նման քննարկումներ կազմակերպելը «շատ դժվար է»։ Նա նշել է, որ ցանկանում էր օգտվել G7-ի գագաթնաժողովից՝  Պուտինի հետ հանդիպելու համար, բայց «Ռուսաստանը չի կիսում այս տեսակետը»։

Նշենք, որ Զելենսկին և Թրամփը քննարկել են ԱՄՆ տարածքում Պուտինի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն