1781612384754_now_mnn_brk_ufc_fbi_attackplot_260616_S3_1920x1080-q5npoz

Կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող հարձակումը | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) այսօր հայտարարել է, որ կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող ահաբեկչական հարձակումը։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է գերատեսչության ղեկավար Քաշ Փաթելը։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ ծրագրել էին հունիսի 10-ին, ինքնաշեն հարվածային դրոններով հարձակում իրականացնել Սպիտակ տան վրա։ Այդ պահին, ըստ Փաթելի, Սպիտակ տան տարածքում ընթանում էր UFC America 250 մրցաշարը։

Fox News-ի տեղեկություններով՝ հարձակումը պլանավորելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, ահաբեկչական գործողությունը մշակող անձանց թիվը, ըստ լրատվամիջոցի, գերազանցում է երկու տասնյակը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն