photo_2026-06-18_14-37-50

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։

«Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։

Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել (Autonomous Trade Measures – ATM), որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Միրզոյանի այցի ընթացքում, ըստ «Ազատության» աղբյուրների, Եվրահանձնաժողովը վերահաստատել է այս հանձնառությունը։ Ակնկալվում է, որ ապրանքների ցանկը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Իհարկե, ես շնորհակալ եմ Եվրոպական Միության մեր գործընկերներին այնքան արագ արձագանքելու համար, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար, և կան օրենքներ, որոնցով մենք բյուջետային հնարավորություններով ավելի հասցեական աջակցություն ենք տրամադրում մեր տնտեսվարողներին»։

«[Միրզոյանի] Այցը հաստատեց ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող հարաբերությունները»,- ասել է եվրոպացի մեկ այլ դիվանագետ՝ հավելելով. «Արտգործնախարար Միրզոյանը շեշտեց նաև էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու՝ Հայաստանի ցանկությունն ու շեշտեց այդ ուղղությամբ ԵՄ-ի կողմից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»։

Ըստ «Ազատության» աղբյուրների՝ հանդիպմանը Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի առաջիկա ժամանակահատվածում։ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում էլ նշել է անորոշությունը, որը ի հայտ է եկել հունիսի 7-ի ընտրություններից հետո, որոնց արդյունքներով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ ստանալ սահմանադրական մեծամասնություն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն