01000000-0a00-0242-ccbc-08dc5f19caef_w1023_r1

Մոսկվան կայրվի, եթե ռուսական հարվածները շարունակվեն. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները պատասխան քայլ էին այս շաբաթ Կիևի պատմական վանական համալիրին հասցված հարվածին և զգուշացրել է՝ եթե հարձակումները շարունակվեն, ապա «Մոսկվան կայրվի»։

Գիշերվա ընթացքում տասնյակ անօդաչու սարքեր թիրախավորել են Մոսկվան՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարվածելով Ռուսաստանի մայրաքաղաքի նավթավերամշակման գործարանին։

«Մենք չենք ցանկանում այս պատերազմը, երբեք չենք ցանկացել, և դա բոլորը գիտեն, ինչպես նաև մեր գործընկերները», – ասել է Զելենսկին, հավելելով.- «Բայց եթե Ուկրաինան այրվի, ապա ձեր Մոսկվան էլ կայրվի»։

Երկուշաբթի օրը Ուկրաինայում առնվազն 10 մարդ է զոհվել անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հետևանքով, որի ժամանակ վնասվել է 1000-ամյա Կիև-Պեչերսկի Լավրա վանքը։

Զելենսկին Եվրոպային և Միացյալ Նահանգներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ սահմանելով լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի պաշտպանական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև տնտեսության այլ հատվածների դեմ, որպեսզի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված լինի վերջ տալ պատերազմին։

«Բոլորը պետք է ճնշում գործադրեն Պուտինի վրա՝ ուկրաինացիները, բոլոր եվրոպացիները, ամերիկացիները և ռուսաստանցիները։ Ժամանակն է սթափվել և ճնշում գործադրել իրենց առաջնորդի վրա»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն