l-0x153wh-1402x816z-0-5606

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները: Այդ մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն