ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը | armenpress.am

ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ զինված ուժերը, հետևելով նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, դադարեցրել են իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների ծովային շրջափակումը։ Այդ մասին նշված է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության X-ի գրառման մեջ։

Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ ամերիկյան ուժերը չեն խոչընդոտում նավերի տարանցմանը դեպի իրանական նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ։

«Մեր ռազմածովային նավերը կմնան տարածաշրջանում՝ համոզվելու համար, որ համաձայնագրի բոլոր ասպեկտները պահպանվում են և լիովին ուժի մեջ են»,- ասված է գրառման մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն