mg4kc83tp1t0u5g16h4pg9rsfiiarez2zrkp6sz1

Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցություններ տեղի չեն ունենա | armenpress.am

armenpress.am Շվեյցարիայի Բյուրգենշտոկ լեռնային հանգստավայրում հունիսի 19-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից, որի նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում երկու երկրները պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն