mycollages_71

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

2026 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն: Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կացության կարգավիճակ ստանալու դիմումներն ընդունելու համար կգործի նոր համակարգ, իսկ ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Փոփոխություններով պայմանավորված՝ «migration.e-gov.am» էլեկտրոնային հարթակի և «Early One» հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները նոյեմբերի 1-ից հասանելի չեն լինելու։ Այն օտարերկրացիները, ովքեր հերթագրվել են նոյեմբերի 1-ից հետո ընկած օրերի համար, ՀՀ կացության կարգավիճակ ստանալու դիմումները կարող են ներկայացնել նոր ներդրված էլեկտրոնային համակարգի միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն