l-33x0wh-1854x1080z-0-4241-29

Միացյալ Նահանգները Իսրայելի միակ հզոր դաշնակիցն է աշխարհում. Վենս | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արձագանքել  է Իրանի հետ խաղաղ գործարքի վերաբերյալ Իսրայելի քննադատությանը, նշել՝ Միացյալ Նահանգները Իսրայելի «միակ հզոր դաշնակիցն է աշխարհում»:

«Դոնալդ Թրամփը պետության միակ ղեկավարն է ամբողջ աշխարհում, որն այս պահին կարեկցում է Իսրայելի Պետությանը: Եթե ես լինեի Իսրայելի կառավարության կաբինետի անդամ, ես, հնարավոր է, չհարձակվեի աշխարհում իմ ունեցած միակ հզոր դաշնակցի վրա»,- ասել է Վենսը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Փոխնախագահը նաև հիշեցրել է, որ Իսրայելի պաշտպանական սպառազինության երկու երրորդը ստեղծվել է «ամերիկյան ձեռքերով՝ ամերիկացի հարկատուների հաշվին»: Reuters-ի տվյալով՝ ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան 4 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրում։

Ավելի վաղ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը քննադատել էր Վաշինգտոնի և Թեհրանի գործարքը՝ պնդելով, որ զորքերը կմնան Լիբանանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն