«Միասնության թևերը» դիմում ներկայացրեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը նշեց, որ դիմումում մի շարք փաստարկներ են նշվել, այդ թվում՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը, ճնշումները ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հենց ընտրողների նկատմամբ և այլն, այսինքն՝ այնպիսի միջոցների ձեռնարկում, որ քաղաքացիները զերծ մնան կոնկրետ դեպքում «Միասնության թևերի» հավաքներին ներկայանալուց։
«2-րդ բլոկը վերաբերվում է նախընտրական հիմնադրամի ֆինանսավորմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրամի շեմը, մեր համոզմամբ, հատած լինելուն։ Սա կարևոր խնդիր է, ընտրական պրոցեսներում երբևէ չի բարձրաձայնվել։ Գործող օրենսդրությունը շեմ է սահմանում, որից ավելի կուսակցությունները չեն կարող օգտագործել նախընտրական պրոցեսի ժամանակ։ ՔՊ-ն կարելի է ասել՝ ամբողջ ծավալով օգտագործել է այն․ շուրջ 800 մլն-ի հայտարարագիր է ներկայացրել, բայց, մեր համոզմամբ, չեն ներառվել մի շարք ծախսեր կամ ներկայացվել են ծախսեր, որոնք ամբողջ ծավալով չեն», – նշել է Դրմեյանը։