1lurer

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն է կիրառել | 1lurer.am

1lurer.am Դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողությունը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել են՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ:

Նրա նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն