arm.sputniknews.ru ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրվել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին Քոչարյանն ասել է մի քանի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում։ Հավելել է, որ իր նկատմամբ նոր քրեական գործը աբսուրդային է համարում։
Հայտնել էինք, որ ԿԸՀ–ն փակ նիստում քննեց դատախազության միջնորդությունը և համաձայնություն տվեց, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։
«Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է իմ` Հայաստանից 3 օրով մեկնելու հետ։ Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թ․-ին վավերացրել են կառավարության որոշումը։ Վերջ։ Չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չէր նախատեսում։ Իրականում, դա այն ժամանակվա կառավարության ամենից լավ որոշումն էր, որովհետև այդ որոշման շնորհիվ փրկվեց թենիսի զարգացման հեռանկարն ընդհանրապես, հակառակ դեպքում, այդ տարածքում երևի մի 4–5 հատ 20-հարկանի շենքը կկառուցեին մինչև այսօր, հատկապես այս իշխանությունը»,– ասել է ՀՀ 2–րդ նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում