vtm9y9yv6m7ble8nk16z8k48zbbfajp1ftm8xko0

Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը | armenpress.am

armenpress.am Նյու Յորքի Բրուքլին թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել պատմական հուշարձան համարվող173-ամյա  եկեղեցում։ Արագ տարածվող հրդեհից հետո եկեղեցու զանգակատունը փլուզվել է։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Նյու Յորքի հրշեջ ծառայությանը։

Հրդեհը բռնկվել է ժամը 13։20-ի սահմաններում, Սաութ Բուշվիքի ռեֆորմացված եկեղեցում՝ Բուշվիք պողոտայի և Հիմրոդ փողոցի մոտակայքում։ Տեսանյութերում երևում է, որ կրակն ու թանձր ծուխը տարածվել են շինության զանգակատան հատվածից։

Դեպքի վայր է մեկնել հրշեջների և շտապօգնության՝ շուրջ 190 աշխատակից։ Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ կրակը հիմնականում մարվել է ժամը 15։35-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դեռ պարզվում է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն