ecrcd2liv7iulynf

Տուվայում հարբած տղամարդը ներխուժել է մանկական ճամբար, ծեծել երեխաներին և ջարդել կահույքը | news.am

news.am Հունիսի 21-ի գիշերը ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող տղամարդը ներթափանցել է Տուվայի Չագիտայ լճի մոտ գտնվող «Օռլյոնոկ» մանկական ճամբարի տարածք, որտեղ հարձակվել է երեխաների վրա, հայտնում է ТАСС-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով, չարագործը մարմնական վնասվածքներ է հասցրել երկու անչափահասի, ինչպես նաև վնասել է ճամբարի գույքն ու կահույքը։

Ճամբարի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել իրավախախտին մինչև ոստիկանության ժամանումը և նրան հանձնել իրավապահներին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն