arm.sputniknews.ru Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների։
Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ իր հերթին նախազգուշացնելով Վաշինգտոնին։ Իրանի խորհրդարանի խոսնակ, բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ուշադրություն չի դարձնում ամերիկյան կողմի սպառնալիքներին։
«Արդյոք նրանք չե՞ն կարծում, որ եթե իրենց սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենային, ապա չէին հասնի այսօրվա հուսահատությանը․․․ Նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում․ մեր զինված ուժերը պատրաստ են նրանց այլ կերպ պատասխանել»,- գրել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Իրանին նոր հարվածով, եթե Լիբանանի հարցում Իրանը չվերանայի իր քայլերը։