l-GM8M8vFSjp

ՀԱԿ-ը բոլոր ընդդիմադիր ուժերին կոչ է անում ստեղծել «Ոչ»-ի համազգային միասնական ճակատ | hetq.am

Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է Հայաստանում ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ անձնիշխանության ինստիտուցիոնալ հիմքերի հաստատման գործընթաց։

Այս մասիչն հայտարարել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը:

«Ռեժիմի հեռահար նպատակն է՝ ամեն գնով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում եւ ընդունել այնպիսի սահմանադրություն, որը նրան թույլ կտա մի կողմից՝ կատարել Ադրբեջանի պարտադրանքը եւ վերացնել Հայաստանի անկախացման պետաիրավական հիմքերը՝ Անկախության հռչակագիրը, մյուս կողմից՝ վերջնականապես վերացնել Նիկոլ Փաշինյանի անձնիշխանությանը խոչընդոտող հակակշիռների եւ զսպումների սահմանադրական մեխանիզմների վերջին մնացուկները։ Այդ նպատակին հասնելու համար ռեժիմը ցինիկաբար օգտագործում է միջազգային համայնքի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հաստաման գործընթացին, փորձելով վերածել այն աջակցության՝ երկրում ավտորիտար հակադեմոկրատական ռեժիմ հաստատելու իր փորձերին։

Ստեղծված իրավիճակում Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ժողովրդավարության եւ ինքնիշխանության ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ։

Մենք առաջարկում ենք համատեղ խորհրդակցությունների արդյունքում ձեւավորել «Ոչ»-ի շարժման միասնական ղեկավար մարմին եւ կազմակերպել համատեղ գործունեություն հետեւյալ նպատակներով եւ ուղղություններով»,- ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն