1-14

Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան | factor.am

factor.am ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցած իրանական պատվիրակությունը 18 ժամ տևած «ինտենսիվ» քննարկումներից հետո լքել է Շվեյցարիայի գագաթնաժողովի վայրը և վերադարձել Թեհրան, հայտնել են պետական ​​լրատվամիջոցները, գրում է Al Arabiya-ն։

Գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած խումբը «լքել է բանակցությունների շենքը մոտ 18 ժամ տևած ինտենսիվ բանակցություններից և խորհրդակցություններից հետո», հաղորդել է IRNA պետական ​​լրատվական գործակալությունը։

Իրանը և Միացյալ Նահանգները երկուշաբթի համաձայնության են եկել հաղորդակցության գծեր կառուցելու հարցում՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բաց պահելու և Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել են միջնորդները Շվեյցարիայում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջին բանակցություններից հետո։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։ Մարտին իրանական կողմը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին: Նավթի տեղափոխման խոշորագույն ճանապարհի արգելափակումը հանգեցրել է վառելիքի համաշխարհային գնի բարձրացմանը։

Միայն հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու մասին: Բանակցություններն ընթանում են 12 առանցքային կետերի շուրջ։ Դրանց թվում են․

  • Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (ներառյալ Լիբանանում):
  • Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգում:
  • Վերջնական գործարքի կնքում առավելագույնը 60 օրում (երկարաձգման հնարավորությամբ):
  • ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման վերացում:
  • Իրանի կողմից Հումուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցման ապահովում։
  • ԱՄՆ-ը և տարածաշրջանային գործընկերների կողմից առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ «վերջնական, փոխադարձաբար համաձայնեցված պլանի» մշակում՝ Իրանի վերականգնման և տնտեսական զարգացման համար»։
  • Պատժամիջոցների վերացում։
  • Իրանը կողմից համաձայնություն չարտադրել կամ ձեռք չբերել միջուկային զենք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն