wjvelvphj9ybdpp8y5eayewt52tsmvxzm6td0ik6

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ | armenpress.am

armenpress.am Ամերիկացի զինվորականները հերթական հարվածն են հասցրել նավին, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր փոխադրում Կարիբյան ծովում: Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է X-ում հրամանատարության հրապարակման մեջ։

Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը ողջ է մնացել։

«Հարավային հրամանատարությունն անմիջապես այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությանը, որպեսզի ողջ մնացածների համար ակտիվացվի որոնողական-փրկարարական համակարգը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի նպատակով ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ամերիկյան հարվածներից զոհվել է ավելի քան 200 մարդ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն