10040000-0aff-0242-8f5e-08da5a8a003c_cx0_cy5_cw0_w1023_r1

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը դատավարությանը անհնարին ճանաչելու պահանջով | azatutyun.am

azatutyun.am  Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ դիմում են ներկայացնելու բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով:

Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՍԴ որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն