amichwpvcbnqex3uk6bm6kmc5jpz9yqeylxanmkp

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար | armenpress.am

armenpress.am ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, ընդհանուր լիցենզիա է տրամադրել իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի հետ կապված գործարքների համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Լիցենզիան թույլատրում է իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի արտադրության, վաճառքի, առաքման և բեռնաթափման հետ կապված գործարքները։ Փաստաթուղթը կգործի մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն