1lurer.am Ֆրանսիայում աննախադեպ շոգի պատճառով ջերմաստիճանը մի քանի շրջանում գերազանցել է 40°C-ը: Կիրակի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդոյի արվարձաններում իրենց տներում մահացել է 80-ից 95 տարեկան երեք մարդ,13 մարդ էլ խեղդվել է, երբ շոգից փրկություն է փնտրել գետերում:
Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ ծայրահեղ շոգ եղանակը կշարունակվի մեկ շաբաթ, երկուշաբթի և երեքշաբթի երկրի շատ շրջաններում սպասվում է «բացառիկ բարձր» ջերմաստիճան։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակիչներին պարբերաբար ջուր խմել, խուսափել ալկոհոլից, պահպանել սառնությունը փակ տարածքներում և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրվա ամենաշոգ ժամերին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում