81860e7d-2f6b-4784-9b1b-161a8ae0319a_w1023_r1

Խոշոր հակաահաբեկչական գործողություն Թուրքիայում | azatutyun.am

azatutyun.am  Անկարայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում թուրքական ուժային կառույցներն այսօր առավոտյան 209 մարդ են ձերբակալել։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Անկարայի դատախազությունը վկայակոչելով։

Թուրք իրավապահների պնդմամբ՝ ձերբակալվածները մի շարք զինված խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության», ինչպես նաև ձախակողմյան ընդհատակյա կազմակերպությունների անդամներ են։

Գործողությունն իրականացվել է հուլիսի 7-ին Անկարայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շեմին։

Դրան ընդառաջ՝ Անկարայի նահանգապետը 13 օրով արգելել է բոլոր տեսակի զանգվածային միջոցառումների անցկացումը Թուրքիայի մայրաքաղաքի ողջ տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն