armenpress.am Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն իրագործելու դեպքում։ Այդ մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով բանակցություններին քաջատեղյակ աղբյուրների։
Սկզբում Դոհայում համաձայնեցվել է 6-ական միլիարդ դոլարի երկու տրանշ. անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման վերջնական արարողությունը պետք է անցկացվեր Շվեյցարիայում, իսկ իրանական կողմի ներկայացուցիչն այժմ հայտարարել է, որ գործընթացն ավարտված է։
Բանակցությունների 60 օրվա ընթացքում կարող է ապասառեցվել ևս 12 միլիարդ դոլար։ Եթե կողմերը հասնեն վերջնական համաձայնության, պատժամիջոցների վերացումը և վերադարձված ակտիվները կարող են գնահատվել 50 միլիարդ դոլար, հաղորդում է հեռուստաալիքը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում