3ijfxpwrbcxcqfebfdzyzhhqgxwehofg8zfaovjc

Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի ընդունումը ժամանակավրեպ էր, և որ դրան աջակցած սենատորներն օգնել են Վաշինգտոնի հակառակորդներին։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

Թրամփն ընդգծել է, որ Թեհրանն այժմ պատրաստ է Վաշինգտոնին տալ «գործնականում ամեն ինչ՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հարգանք ցուցաբերելով Միացյալ Նահանգների ու նրա նախագահի նկատմամբ»։

Նա նշել է, որ նախագահի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևի շուրջ քվեարկությունը «ժամանակավրեպ էր ու անիմաստ»։

«Այդ սենատորները միայն դժվարացրել են իմ աշխատանքը, բայց ես այսպես թե այնպես կանեմ իմ գործը, որովհետև միշտ էլ այդպես եմ անում», – գրել է Թրամփը։

Նախագահի խոսքով՝ սենատորները, որոնք կողմ են քվեարկել բանաձևին, «օգնություն և աջակցություն են ցուցաբերում թշնամուն»։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը 50 «կողմ» և 48 «դեմ» ձայներով հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատի կողմից արդեն ընդունված համատեղ բանաձևին, որը կոչ է անում Թրամփին դադարեցնել ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումն Իրանի դեմ մարտական գործողություններ իրականացնելու համար։ Քվեարկության ժամանակ դեմոկրատներին էր միացել հանրապետական 4 սենատոր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն