Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 14-20-ը:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 20-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունսիի 18-ին,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Գյումրի քաղաքում՝ հունիսի 15-ին և 18-19-ը։
Հրազդան քաղաքում՝ հունիսի 16-17-ը։
Ալավերդի քաղաքում չի գերազանցել։