arm.sputniknews.ru Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական խմբերի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Տեխնիկական խմբերը կվերադառնան հունիսի 29-ին կամ 30-ին։ Այդ խմբերը զբաղվում են տարբեր թեմաներով։ Կարծում եմ, որ նրանք կվերադառնան Շվեյցարիա, եթե չեմ սխալվում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի այդ շփումներին։
«Տեխնիկական մակարդակով այնտեղ կլինեն Պետդեպարտամենտի, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և այլք», – ասել է Ռուբիոն: