factor.am ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են մոտ 8.1 մղոն (12.9 կմ) խորության վրա՝ Ռեդվուդ Վելլի բնակավայրի մոտակայքում։
Նույն տարածքում այնուհետև արձանագրվել է նաև 2.5 մագնիտուդով երկրաշարժ։