arm.sputniknews.ru Վաղ առավոտյան իրավապահները սկսել են խուզարկություն իրականացնել Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Սիմոնյանը, խուզարկությունն իրականացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննվող վարույթի շրջանակներում։ Թե խոսքն ինչ վարույթի մասին է, Սիմոնյանը չի պարզաբանել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ խուզարկությունն իրականացվում է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Նշենք, որ Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է, ցուցակի 20-րդ համարը։