32333_1-1146x_-quality(75)

258 անձի վերաբերյալ քրեական վարույթ կա, ՀՀ-ում գրեթե մարդ չկա, ում չեն գաղտնալսել․ Վարդևանյան | pastinfo.am

pastinfo.am Հանգամանքներից մեկը, որն ապացուցում է ընտրությունների ազատ և հավասար չլինելը, դա ատելության խոսքն է, քրեական հետապնդման ռեժիմը՝ որպես քաղաքական գործիք՝ օգտագործելն է։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Իհարկե ատելության խոսք տարածողը, թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը եղել է ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Վարդևանյանը՝ ներկայացնելով նաև այդ հարցով Վարչական դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ այդ հայտարարությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում, ԿԸՀ-ն պարզապես գտել էր, թե դա սուր քաղաքական խոսույթ է։

Նրա խոսքով՝ Վարչական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն, նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ ու առողջ ընտրական միջավայրի հետ։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման դրվագներին՝ Վարդևանյանը հայտնեց, որ կան Վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով արձանագրված է վարչական ռեսուրսի վերաբերյալ խնդիրը։

Նրա խոսքով՝ եթե քաղաքական ուժերից մեկը կարող է մեկ ակնթարթում առանց որևէ կառավարության ծրագրում նախատեսելու կենսաթոշակ բարձրացնել, կարող է պարզապես ատելության խոսք տարածել և այդ ատելության խոսքին հետևողական լինեն իրավապահ մարմինները՝ լրիվ այլ համատեքստում, օրինակ, խոստանան տնտեսական միջամտություններ, գործ հարուցեն հասեցատիրոջ, ոչ թե այդ հայտարարությունն անողի նկատմամբ։ Անդրադառնալով ընտրակաշառքի գործերին՝ Վարդևանյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, պաշտոնական տվյալ փոխանցելով ՍԴ-ին, այնտեղ ՔՊ որևէ աջակցի, որևէ անդամի, համակրի նկատմամբ քրեական վարույթ չկա, իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ապա 258 անձի վերաբերյալ քրեական վարույթ կա, փետրվարի 7-ից սկսած ՀՀ-ում գաղտնալսվել են հազարավոր անձինք, մեղադրյալ են հանդիսանում 258 անձ՝ հունիսի 24-ի դրությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն