87786172_0016001067_1440x900_80_0_1_525f3740cb89911a9030d2378f3a38d7-jpg

«Անդրանիկ Թևանյանը քաղբանտարկյալ է». կուսակիցները բողոքի ակցիա են իրականացրել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին ազատ արձակելու պահանջով նրա կուսակիցներն այսօր Գլխավոր դատախազության դիմաց էին։ Հավաքվածները կրկին հայտարարեցին, որ Թևանյանը քաղբանտարկյալ է, ինչում, ըստ նրանց, արդեն համոզվել է հասարակության մեծ մասը։

«Միայն ՔՊ–ական փոքրիկ խմբակն է փորձում իմիտացիա ստեղծել, թե քրեական գործի հիմքում ինչ–որ բան կա, որով կարելի է մեղադրել Անդրանիկ Թևանյանին։ Բազմաթիվ մասնագետներ` իրավաբաններ, այս ընթացքում արձանագրել են, որ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը ջուր է ու տակը որևէ հիմք չկա»,– հայտարարեց Դերենիկ Մալխասյանը։

Այնուհետև նրանք ակցիան շարունակեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ։ Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները միտված են հանրային իրազեկմանը։

«Մենք վճռական «ոչ» ենք ասում քաղաքական հետապնդումների արդյունքում ազատազրկված Անդրանիկ Թևանյանի անվան շահարկմանը, նրա անունն արատավորելու և պիտակավորելու գործողություններին։ Մեզ համար կասկածից դուրս է, որ Թևանյանի ձերբակալությունը և քրեական գործը միտված են եղել ու շարունակում են լինել ընդդիմադիր դաշտի պառակտմանն ու տարրալուծմանը»,– նշեց Սուքիասյանը։

Հավաքվածները հայտարարեցին, որ իրավական դաշտում Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը տապալվելու է, իսկ մինչ դատարանի որոշումը նրա անունը արատավորելու փորձերը ստանալու են իրավական գնահատական։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Այսօր առավոտյան ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, իրականացրել քննչական գործողություններ։Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն