367443702_3525321501039885_4105602887326129345_n

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, իսկ Աննա Արզումանյանին հայտարարել նկատողություն | iravaban.net

iravaban.net  Բարձրագույն դատական խորհրդը այսօր հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։

ԲԴԽ-ն որոշեց բավարարել միջնորդությունը  և դադարեցնել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները։

Միևնույն ժամանակ, հունիսի 19-ին քննության է առնվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը։

ԲԴԽ-ն որոշել է բավարարել միջնորդությունը և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աննա Արզումանյանին հայտարարել  նկատողություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն