news.am ՀՀ ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 կուսակցությունների հայցով ՍԴ նիստն ամբողջ կազմով անցկացնելու միջնորդությունը։
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդել էր ՍԴ նիստն անցկացնել ամբողջ կազմով՝ հաշվի առնելով համապատասխան սահմանադրական պահանջը։ Փաստաբանը հիշեցրել է, որ նիստի անցկացումը կրճատված կազմով՝ առանց դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի (հաշվի առնելով նրանց նախկին կուսակցական պատկանելությունը), ապագայում կարող է լեգիտիմության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։