l-0x33wh-786x458z-1-3

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Հորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը | 1lurer.am

1lurer.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար՝ հաղորդում է IRNA-ն։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն անընդունելի և խիստ վտանգավոր է համարել Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին՝ ընդգծելով, որ այն ներդրվել է առանց Իրանի իշխանությունների իմացության կամ նրանց հետ  համակարգման:

Հայտարարության մեջ զգուշացվել է, որ նշանակված երթուղիներից դուրս շարժվող ցանկացած առևտրային նավ կմտնի արգելված և պոտենցիալ վտանգավոր տարածքներ։ Միաժամանակ նշվել է, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հետ համակարգումը պարտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար և պետք է իրականացվի ռադիոկապի միջոցով։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ այդ կանոնակարգերը խախտող ցանկացած նավ կբախվի համապատասխան գործողությունների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն