732837791_1548944520195285_4357727339637900655_n

Կասեցվել է «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դ-Ռ» ՍՊ ընկերությանը պատկանող «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ախուրյան, Հացիկ բնակավայր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները,

մասնավորապես՝

արտադրամասի, պահեստային և սառնարանային հատվածների հատակների մակերևույթների որոշ հատվածների սալիկներ եղել են կոտրված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղի վրա եղել է կեղտի կուտակում և բորբոս, եղել է մասնիկները թափվելու վտանգ,

արտադրական շինության դուռը եղել է ոչ նորոգ և անհարթ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն