2-10

Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը | factor.am

factor.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը, ի թիվս այլ բաների, սահմանում է բջջային սարքավորումների նույնականացման համարի (IMEI) տվյալների բազայի գործունեության սկզբունքները: Այս դրույթը կիբերխարդախության դեմ պայքարի միջոցառումների երկրորդ փաթեթի մաս է կազմում, գրում է ՏԱՍՍ-ը։

Օրենքի համաձայն՝ այս տվյալների բազան տեղեկություններ կպարունակի Ռուսաստանի Դաշնության տարածքում բջջային ցանցերում օգտագործման համար թույլատրված և արգելված սարքավորումների նույնականացման ցուցիչների մասին:

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը սահմանում է տվյալների բազայի պահանջները <…>, դրա գործունեության կանոնները և այլ տեղեկատվական համակարգերի հետ դրա փոխազդեցությունը <…>»,- նշվում է օրենքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն