Դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու համար պետշահերի հայց է ներկայացրել դատարան | hetq.am

Դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու համար պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը ուսումնասիրել է Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ավագանու՝ 2017 թվականի որոշումներով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 12,13824 հա մակերեսով 9 հողամասերն օտարելու իրավաչափությունը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Հիշեցնենք, որ վերոնշյալ հողամասերը ձևական աճուրդ-վաճառքներով օտարելու վերաբերյալ քրեական գործը՝ 11 մեղադրյալների վերաբերյալ, Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործին զուգահեռ՝ դատախազը 2026 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին 9 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները որպես շինծու գործարք ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ պետշահերի 5 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ. 9 հողամասերի նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման միջոցներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն