armenpress.am ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։
Այս մասին Ժաննա Անդրեասյանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած նրա շրջայցի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ եղանակային պայմանները հնարավորություն են ընձեռում ամբողջ թափով իրականացնել աշխատանքները։ Ըստ Անդրեասյանի՝ անցած տարի բավականին ժամանակ է հատկացվել հուշահամալիրի բարեկարգման տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագիտական քննարկումներին, իսկ այժմ արդեն համապատասխան փորձն առկա է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում