12732478-6bf3-44dc-5bda-08decd277110_cx0_cy4_cw0_w1023_r1

Ռուսաստանն ու Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Նրա խոսքով՝ ՌԴ են վերադարձել Կուրսկի մարզի հինգ բնակիչ և ևս երկու մարդ՝ երկրի այլ շրջաններից։

Փոխանակման փաստը հաստատել են նաև Ուկրաինայում։

«Հայրենիք են վերադարձել 35-ից 66 տարեկան ուկրաինացիներ։ Նրանց բոլորին ռուսական կողմն ապօրինի ձերբակալել էր 2022-ին՝ Մարիուպոլի, Կիևի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի մարզերի օկուպացիայի ընթացքում։ Ինչ վերաբերում է Կիևի մարզին, խոսքը հատկապես Բուչայի շրջանի մասին է, որտեղ օկուպանտները 2022-ին դաժան հանցագործություններ էին իրականացրել», գրել է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն